Ակվամեն. Կորուսյալ թագավորություն ֆիլմի թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 15.09.2023
Ակվամեն. Կորուսյալ թագավորություն ֆիլմի թրեյլերը“Warner Bros.”-ը և “DC comic”-ը ներկայացրեցին <<Ակվամեն. Կորուսյալ թագավորություն>> ֆիլմի թրեյլերը:
Ֆիլմի ֆանատներին կրկին սպասվում է տարբեր ստորջրյա մարտեր տարօրինակ էակների հետ: Ակվամեն 2 ֆիլմի թրեյլերում ցուցադրեցին էպիկ մարտերի տեսարաններ և հին չարագործին: Ֆիլմը պատմում է Սև Մանտա չարագործի վերադարձի մասին, ով այժմ ունի նոր հզոր զենք: Նա սպառնում է սպանել ոչ միայն Ակվամենին, այլև իր ողջ ընտանիքին:
Չարագործին հաղթելու համար գլխավոր հերոսը ստիպված պետք է միավորվի իր եղբոր հետ, ում հաղթել էր ֆիլմի առաջին մասում:
Ֆիլմի ռեժիսորը կրկին Ջեյմս Վանն է, ով նկարահանել է նաև ֆիլմի առաջին մասը: Այն եզրափակելու է “DC comic”-ի <<հին>> երկարապատումը (Ջեյմս Գանը “DC Films”-ի նոր ղեկավար): Ընկերությունը չի ցանկանում ֆիլմի պրեմիերան հետաձգել Հոլիվուդում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին:
Ֆիլմի շարունակության պրեմիերան մի քանի անգամ հետաձգվել է: Ըստ ասեկոսեների <<Ակվամեն. կուրուսյալ թագավորություն>>-ը, թեստային ցուցադրություններից հետո ունեցել է բացասական արձագանքներ և “Warner Bros.” ընկերությունը ստիպված հատկացնել է ֆինանսական միջոցներ՝ լրացուցիչ նկարահանումներ կատարելու համար:
Հիշեցնենք, որ ֆիլմի առաջին մասի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի տարեվերջին և համաշխարհային վարձույթում աշխատել է 1.1 մլրդ. դոլար, այդ իսկ պատճառով ֆիլմի շարունակության սպասումները շատ բարձր են եղել:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 20-ին: