Սկսվել է How to Train Your Dragon մուլտֆիլմի էկրանավորումը

Ռեժիսոր Դին Դեբլուան հայտնել է "How to Train Your Dragon" մուլտֆիլմի էկրանավորման մասին: Սկսվել են ֆիլմի նկարահանումները:

Մոտ մեկի տարի առաջ նշել էինք, որ Universal ընկերությունը աշխատում է "How to Train Your Dragon" մուլտֆիլմի էկրանավորման վրա՝ How to Train Your Dragon մուլտֆիլմը կէկրանավորեն:

Ֆիլմի սյուժեն կրկնելու է օրիգինալ մուլֆիլմի պատմությունը, որը պատմում է վիկինգների ցեղի մասին, որոնք երկար ժամանակ պատերազմում էին հրաշունչ վիշապների դեմ:

Սակայն գլխավոր հերոս Իկկինգը չէր ցանկանում լինել իրենց ցեղի հերթական մարտիկը և պատահական հանդիպում է խաղաղասեր վիշապիկին <<Անատամիկ>> կեղծանունով:Իկկինգը սկսում է շբվել վիշապի հետ և աստիճանաբար հասկանում է, որ թռչող հրեշի հետ կարող է ընդհանուր լեզու գտնել: Սակայն նմանատիպ գաղափարի հետ ոչ բոլորն էին համամիտ, հատկապես իր ցեղակիցները և իր հայրը, ով իրենց ցեղի առաջնորդն էր և միայնակ էր զբաղվում իր տղայի դաստիարակությամբ:

Հիշեցնենք, որ Դեբլուան եղել է մուլտֆիլմի եռապատման ռեժիսորը ևս: Գլխավոր դերերում են Մեյսոն Թեմզը, Նիկո Պարկերը, Ջերարդ Բաթլերը, ով մարմնավորելու է վիկինգների ցեղի առաջնորդին, ում նաև հնչյունավոր էլ օրիգինալ մուլտֆիլմում, ինչպես նաև մինչ հոլիվուդյան հայտնի բողոքի ցույցերը, հասցրել էին ընտրել Իկկինգի և Աստրիդի դերասաններին:

Ֆիլմի պրեմիերան սպասվում է 2025 թվականի հունիսի 13-ին: