Twisted Metal սերիալը սահմանել է ռեկորդ Peacock սթրիմինգային հարթակում

Անցած ամսվա վերջին “Peacock” սթրիմինգային ալիքով տեղի ունեցավ “Twisted Metal”-ի խաղային էկրանավորումը, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից (դիտե՛լ Twisted Metal խաղային էկրանավորման թիզերը):

Էկրանավորումը սահմանել է ռեկորդ, դառնալով հարթակի ամենահաջողված կատագերգություններից՝ մեկ հանդիսատեսը առանց դադարի միջինում դիտել է 3 սերիա, ոմանք էլ բոլոր 10 սերիաները: Հանգստյան առաջին օրերի ընթացքում սերիալի դիտել են 400մլն. ժամից ավել: “Twisted Metal” խաղային էկրանավորումը զբաղեցրել է սթրիմինգային ալիքի թոփ 5 նախագծերի ցանկում:

Հատուկ ուշադրության է արժանի նաև սերիալի սաունդտրեկը: Յուրաքանչյուր տրեկ իր տեղում է և փոխանցում է համապատասխան տրամադրություն:

Հիշեցնենք, որ սերիալի գլխավոր դերում է Էնթոնի Մակկին (Էնթոնի Մակին Twisted Metal խաղային էկրանավորման գլխավոր հերոս): Սերիալի աշխատանքները վստահված էր <<Դեդփուլ>>-ի և <<Բարի գալուստ Զոմբիլենդ>> ֆիլմի սցենարիստներին, ինչպես նաև Մայքլ Ջոնաթան Շմիթին, ով հանդիսանում է նախագծի շոուրանները: