Մեծ ցանկություն կա նկարահանել Անչարթեդ ֆիլմի շարունակությունը

Անչարթեդ խաղային էկրանավորման պրոդյուսեր Չարլզ Ռովենը հարցազրույցներից մեկի ժամանակ, իրեն ուղղված այն հարցին, թե չի ցանկանում արդյոք նկարահանել <<Անչերչթեդ>> ֆիլմի շարունակությունը (դիտե՛լ Անչարթիդ (Uncharted) ֆիլմի թրեյլերը), հաշվի առնելով համաշխարհային վարձույթում գրանցած բարձր արդյունքները, պատասխանել է՝

Այոոո, մենք իսկապես հիանալի ժամանակ ենք անցկացրել այս ֆիլմի նկարահնումների ժամանակ: Խաղի ֆանատներին իսկապես դուր է եկել այս ֆիլմը, նաև այն մարդկանց, ովքեր ոչինչ չգիտեին խաղի մասին: Այնպես որ մենք հստահաբար ցանկանում ենք ստեղծել ևս մեկ ֆիլմ – մեծ ոգևորություն նշում է օսկարակիր պրոդյուսեր Չարլզ Ռովենը:

Ի դեպ ֆիլմի գլխավոր դերասաններից Մարկ Ուոլբերգը, նույնպես իր ցանկությունն էր հայտնել ֆիլմում իր կերպարին վերադառնալու համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ ընկերության տնօրեն Թոմ Ռոթմանն <<Անչարթեդ>>-ը անվանել էր սիրված երկարապատում (Անչարթիդ խաղային էկրանավորումը կունենա շարունակություն և սփինոֆ):

<<Անչարթեդ>> ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարին և համաշխարհային վարձույթում ունեցել է 400 մլն. դոլար եկամուտ: “RottenTomatoes” հարթակում հանդիսատեսը գնահատականը 90% է, իսկ կինոքննադատներինը՝ 40%:

Play Station Productions-ը զբաղվելու է Sony ընկերության խաղային էկրանավորմամբ