Փադինգթոնը Պերուում ֆիլմի նկարահանումները սկսվել են
-
Նորություններ
- հրապարակվել է 09.08.2023
<<Փադինգթոնը Պերուում>> ֆիլմի ստեղծագործական թիմը սկսել է իր աշխատանքները նախատեսված գրաֆիկին համապատասխան: ԱՄՆ-ում սցենարիստների և դերասանների բողոքի ցույցերը արգելք չի հանդիսացել, որպեսզի նկարահանումները տեղի ունենան Անգլիայում (Լոնդոն) և Կոլումբիայում:
Ինչպես հայտնում է “Screen Daily” պարբերականը, դերասանական հիմնական կազմը բրիտանացիներ են, որոնք կարող են շարունակել իրենց աշխատանքը: Դերասանական կազմը գլխավորում է Հյու Բոննեվիլը, Բեն Ուիշոում, Ջուլի Ուոլթերսը, Օլիվիա Կոլմանը և Էմիլի Մորթրիմերը: Բեմադրության ղեկավարումը վստահված է բրիտանացի հայտնի կլիպմեյքեր Դուգալ Ուիլսոնին, ով նկարահանել է Coldplay, Բեննի Բենասսի և այլ արտիստների տեսահոլովակները:
Փադդինգթոն արջուկի մասին պատմող առաջին լիամետրաժ ֆիլմը դուրս է եկել 2014 թվականին, որը հիմնված է եղել անգլիացի գրող Մայքլ Բոնդի ստեղծագործության վրա: Առաջին ֆիլմում նկարահանվել էին Նիկոլ Քիդմանը, Մայքլ Ուիշոուն, Իմելդա Սթոնթոնը և Փիթեր Կապալդին:
Ֆիլմի շարունակության պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականին, որտեղ գլխավոր դերում եղել է Հյու Գրանտը:
Փադինգտոնի Արկածները 3 ֆիլմի նկարահանումները կսկսվեն տարեվերջին