Դենիել Ռեդքլիֆը չի ցանկանում վերադառնալ Հարրի Փոթերի նոր սերիալում

Այս գարնանը HBO Max սթրիմինգային ալիքը սկսել է Հարրի Փոթերի մասին նոր սերիալի աշխատանքները: Հեղինակները սերիալը նկարագրում են հետևյալ կերպ. <<սերիալ տասնամյակի տևողությամբ>>: Բնականաբար նախագծում նկարահանվելու են նոր դերասաններ:

Վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ օրիգինալ երկարապատման գլխավոր դերասան Դենիել Ռեդքլիֆը ի պատասխան այն հարցին, թե արդյոք նա ունի ցանկություն նկարահանվելու սերիալում փոքրիկ կամեոի տեսքով, դերասանը հստակ տվել է իր բացասական պատասխանը: Դերասանի կարծիքով՝

Իմ մասնակցությունը սերիալում կարող է դիտվել տարօրինակ: Կարծում եմ Հարրի Փոթերին վճռված էր լինել ինչպես <<Շերլոկ Հոլմս>>-ը: Ինձ հաճախ գալիս է տարօրինակ մի միտք՝ հավանաբար ինչ-որ տեղ հիմա կա մի 8-ամյա պատանի, որի կյանքը մի քանի տարի հետո ամբողջովին փոխվելու է: Հարրի Փոթերը միշտ եղել է մի բան, որը շարունակվում է և դեռ կշարունակվի շատ երկար: Սա գրական շատ մեծ ֆենոմեն է, որպեսզի սահմանփակվի միայն էկրանավորմամբ:

Դիտե՛լ Հարրի Փոթեր սերիալի թիզերը: