Գիլիերմո դել Տորոն ամբողջովին նվիրվում է անիմացիային
-
Նորություններ
- հրապարակվել է 15.06.2023
Քչերը կարող են հերքել այն փաստը, որ Գիլիերմո դել Տորոն համարվում է ամենատարբեր ժանրերում ստեղծագործող ժամանակակից տաղանդավոր մարդկանցից մեկը, ինչպես հեռուստատեսության, այնպես էլ անիմացիոն ոլորտում: Վերջերս ռեժիսորը "Annecy International Animation Film Festival"-ի ժամանակ հյուրերի հետ կիսվում է իր ապագա ծրագրերի մասին:
Կան խաղարկային մի քանի ֆիլմեր, որոնք կցանկանայի նկարահանել: Այդ ամենից հետո ես ինձ կնիվիրեմ անիմացիային: Այսպիսին է իմ պլանը – նշել է Գիլիերմո դել Տորոն:
Հավանաբար <<Պինոկկիո>> մուլտֆիլմի հաջողությունը, որը դել Տորոյին բերել է իր 3-րդ Օսկար մրցանակը (Օսկար 2023 մրցանակաբաշխություն), ոգեշնչել է ռեժիսորին, որպեսզի նա թողնի ամեն ինչ հանում մուլտֆիլմի:
Հայտնի է նաև, որ դել Տորոն լինելու է Կադզուո Իսիգուրոյի ֆենթզի վեպի անիմացիոն մուլտֆիլմի պրոդյուսերը, որի պրեմիերան տեղի կունենա Նեթֆլիքս սթրիմինգային ալիքով: Իսկ ինչ վերաբերվում է դել Տորոյի խաղայաին նախագծերին, ապա նա երկար ժամանակ է երազում է ստեղծել իր սեփական Ֆրանկենշտեյնին (Գիլերմո դել Տորոն կկենդանացնի Ֆրանկենշտեյնին):