Հարրի Փոթեր սերիալի թիզերը

“Warner Bros. Discovery” ընկերությունը և “HBO Max” սթրիմինգային ալիքը պաշտոնապես ներկայացրեցին <<Հարրի Փոթեր>> հրաշագործի մասին պատմող սերալի թիզերը:

Ամսվա սկզբին հայտնի էր դարձել, որ HBO ընկերության ծրագրերում է Հարրի Փոթերի մասին 7 եթերաշրջանից բաղկացած սերիալը, որից յուրաքանչյուր եթերաշրջան համապատասխանելու է գրքի հատորներին: Հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ <<Հարրի Փոթեր>> գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը նկարահանման ընթացքում կղեկավարի սերիալի սյուժեն, որպեսզի այն համապատասխանի գրքի բովանդակությանը, սակայն ոչ ամենօրյա աշխատանքային սզբունքով:

Սերիալի դեպքերը տեղի են ունենում 10 տարի ժամանակագրության մեջ: Դերասանական կազմը աբողջովին փոփոխված է: Նախագծի պրոդյուսերներն են <<Հարրի Փոթեր>>գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգ և Դևիդ Հեյմանը, ով հանդիսացել է Հարրի Փոթերի մասին պատմող բոլոր լիամետրաժ ֆիլմերի պրոդյուսերը:

Հիշեցնենք, որ 2021 թվականին Հարրի Փոթերը նշեց իր 20 ամյակը և այդ առիթով 2022 թվականի հունվարի 1-ին ներկայացրեցին հատուկ հաղորդում (Հարրի Փոթեր 20-րդ տարեդարձ. Վերադարձ Հոգվարթս): 2001 թվականի նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ <<Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը>> ֆիլմի պերմիերան: