Սկսվել են House of the Dragon սերիալի 2-րդ եթերաշրջանի նկարահանումները

Հիանալի նորություն Ջորջ Ռ.Ռ. Մարտինի ստեղծագործությունների սիրահարների համար: Անգլիայում սկսվել են “The House of Dragon” սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները: Այս առիթով HBO ընկերությունը իր սոց. կայքերում հրապարակել է կադր ետնաբեմից և նշել իրենց դերերին վերադարձած հերոսներին:

Մեթ Սմիթը (Դեյմոն Տարգարիան), Էմմա Դ’Արսին (Ռեյնիրա Տարգարիան), Օլիվիա Կուկը (Ալիսենտա Հայթաուեր), Ռիս Իվանսը (Օտտո Հայթաուեր), Իվ Բեսթը (Ռեյնիս Տարգարիեն), Սթիվ Տուսսենը (Քորլիս Վելարիոն), Ֆաբիեն Ֆրանկելը (Քրիսթոն Քոլ), Յուեն Միտչելը (Էյմոնդ Տարգարիան) և Թոմ Գլինն-Քարնին (Էյգոն Տարգարիան):

Սերիալի նկարահանումները սկսվել են <<Երկաթե գահի>> տեսարաններից: Տաղավարային փակ նկարահանումները տեղի են ունենում “Leavesden” ստուդիայում, որտեղ նկարահանվել են նոև <<Աստղային պատերազմներ>>, <<Հարրի Փոթեր>> և այլ ֆիլմեր:

Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսի վերջերին և ընդհանուր առմամբ արժանացել երկրպագուների և կինոքննադատների դրական գնահատականներին, անգամ այն երկրպագուների որոնք հիասթափված էին հիմնական սերիալի վերջին եթերաշրջանից:

Սերիալը հանդիսանում է <<Գահերի խաղը>> սերիալի նախապատմությունը, որը նվիրված է Տարգարիան ընտանիքին: Դեպքերը տեղի են ունենում օրիգինալ պատմությունից 200 տարի առաջ և ներկայացնում է տոհմի ներսում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմը:

Անցած ամիս հայտնի էր դարձել, որ HBO ընկերությունը վերանայել էր երկրորդ եթերաշրջանի նախնական ծրագրերը և 10 սերիայի փոխարեն պատվիրել ընդամենը 8-ը: Այդ ժամանակ սկսվեցին լուրեր շրջանառվել, որ ընկերությունը երրորդ եթերաշրջան է տեղափոխել մեկ մաշտաբային կռվի տեսարան: Ռայան Քոնդալի նոր հարցազրույցի ժամանակ նշել է, որ նոր սերիաներում հանդիսատեսին սպասվում է սուր ինտրիգներ և տեսարժան մարտեր: Հավանաբար սցենարն ընդգրկում էր բազմաթիվ էքշն տեսարաններ, որ HBO ընկերությունը նրանցից մեկը տեղափոխել է հաջորդ եթերաշրջան:

“House of the Dragon” սերիալի 2-րդ եթերաշրջանի կլինի 2024 թվականին: