The Last of Us սերիալի շարունակությունը կլինի 2 եթերաշրջանից ավել

Սցենարիստ Քրեյգ Մեյզին նշեց, որ երկրորդ խաղի իրադարձությունները հնարավոր չէ ներկայացնել մեկ եթերաշրջանում: Խաղի տնօրեն Նիլ Դրակսմանը, ով զբաղվում է նաև սերիալային աշխատանքներով, համաձայնվել է այս մտքի հետ:

Մեյզին հստակ չի նշել թե խաղի շարունակության համար քանի եթերաշրջան են նախատեսում: Պաշտոնապես հաստատվել է միայն 2-րդ եթերաշրջանը, որի նկարահանումները սկսվել ու են այս տարի:

Սերիալը առաջին սերիայի ցուցադրությունից սկսած ունեցել են հիանալի ռեյթինգներ: Ինչպես պարզվեց հետապոկալիպտիկ թեման իր արդիականությունը չի կորցրել: Առաջին եթերաշրջանը բաղկացած էր 9 մասից:

HBO Max սթրիմինգային ալիքի ներկայացուցիչները նշում են, որ եզրափակիչ սերիան գրանցել է նոր ռեկորդ՝ միայն առաջին օրը ունենալով 8.2 մլն. հանդիսատես: Սերիալը համարվում էր այս տարվա ամենասպասված հեռուստանախագծերից մեկը: