DareDevil: Born Again սերիալում Մեթ Մյորդոկին կընկերակցի Ջոն Բերնտալը
-
Նորություններ
- հրապարակվել է 09.03.2023
Ինչպես արդեն հայտնի է, փաստաբան Մեթ Մյորդոկը (Չարլի Կոքս) վերադառնում է դժոխային խոհանոց “DareDevil. Born Again” սերիալում: Մեթ Մյորդոկին <<կընկերակցեն>> Ուիլսոն Ֆիսկը (Վինցենթ Դ Օնոֆրիո) և հայտնի Ֆրենկ Քասլը (Ջոն Բերնտալ)` նույն ինքը “Punisher”-ը - հայտնում է “The Hollywood Reporter”-ը:
Դերասան Ջոն Բերնտալը այս մասին հաստատել է նաև իր ինսթագրամյան հրապարակմամբ, որին կից նշել է "Nobody panic" (ոչ ոք խուճապի չի մատնվում):
Նոր նախագիծը հիմնված է լինելու համանուն կոմիքսի վրա, սակայն սցենարիստներ Մեթ Կորմենը և Քրիս Օրդը կկատարեն սյուժետային որոշ փոփոխությունները: Իսկ թե ինչ ծավալի փոփոխությունների մասին է խոսքը գնում, առայժմ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Ֆրենկ Քասլը առաջին անգամ հայտնվել է “DareDevil” սերիալի երկրորդ եթերաշրջանում, երբ սերիալը դուրս էր գալիս Նեթֆլիքս սթրիմինգային ալիքով: Այնուհետև Ջոն Բերնտալի կերպարը ունենում է նաև առանձին սերիալ, որը ցավոք տևում է ընդամենը 2 եթերաշրջան (Դիսնեյ ընկերությունը չեղարկում է Մարվելի այն նախագծերի շարքը, որի նկարահանումներով զբաղվում էր Նեթֆլիքը): Այս ամգամ ֆիլմի հիմնական կազմին չեն միանա նախորդ եթերաշրջաններից հայտնի Քարեն Փեյջը (Դեբորա Էնն Ուոլ) և Ֆոգգին (Էլդեն Հենսոն):
“DareDevil. Born Again” սերիալի նկարահանումները սկսվելու են այս ամիս Նյու-Յորք քաղաքում: Նոր եթերաշրջանը բաղկացած է լինելու 18 մասից, իսկ պրեմիերան նախատեսվում է 2024 թվականին: