Բեթմենի մասին պատմող նոր ֆիլմը լինելու է ավելի մռայլ քան Քրիսթոֆեր Նոլանի եռապատումը

Ինչպես ֆիլմի թրեյլերից տեսնում ենք, այն լինելու է շատ հակասական, որտեղ Բրյուսը դաժանաբար ծեծի ենթարկում հանցագործներից մեկին:

Ռոբերտ Փաթինսոնի խոսքերով այս անգամ հեղինակները ավելի խորն են թափանցել կերպարի հոգեբանության մեջ, ով երեխա ժամանակ վերապարելով հոգեկան ցնցումներ իր ծնողների սպանությունից հետո, սկսում է իր ցավը դրսևորել հանցագործներին պատժելով: Սա նման է ինքնաբուժության, նա վերապրել է հոգեբանական լուրջ ցնցումներ և հորինում է հոգեբանական մեխանիզմ, որպեսզի կարողանա կարգավորել այն: Սա վատ ինքնաբուժում է, որը վերջ ի վերջո հանգեցնում է նոր Բեթմենի ստեղման, որպեսզի փրկի ինքն իրեն:

Էնդի Սերկիսը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է.

Ալֆրեդը կատարում է Բրյուսի հոր դերը և նա փորձելու է թույլ չտալ Բեթմենին, որպեսզի նա չսուզվի իր ապրումների մեջ: Կարծում եմ Ալֆրեդը գտնում է, որ Բրյուսը ինքն իր համար վտանգավոր է: Բրյուսի գլխավոր վախը այն է, որ նա կարող է զրկվի իր դիմակից և բացահայտված լինել:

Այս մասին անրադարձել է նաև Ռոբերտ Փաթինսոնը.

Այո, Բրյուսի գլխավոր վախը այն է, որ նա կարող է բացահայտված լինել: Իր համար դա կարծես մահվան դատավճիռ լինի, այնպես որ կարելի է կանխատեսել, թե որքան լուրջ մարտահրավեր է նետում իրեն <<Հանելուկ Մարդը>>, ով գուշակում է դիմակի հետևում թաքնվող հերոսին և Գոթեմի պաշտպանին:

Անալիտիկները կարծում են, որ նոր ֆիլմը կլինի Բեթմենի մասին պատմող 5 ամենաշահութաբեր էկրանավորումների ցանկում և կարող է անցնել <<Բեթմենը ընդդեմ Սուպերմենի>>, ով հանգստյան առաջին օրերին վաստակել էր 166 մլն. դոլար:

Ֆիլմի հաջողության ժամանակ վստահաբար կարող ենք տեսնել նաև ֆիլմի շարունակությունը (այս մասին ավելի վաղ նշել էինք Մեթ Ռիվզը ցանկանում է ներկայացնել Բեթմենի մասին նոր սերիալներ նյութում):