Դեյվ Բատիստան հեռանում է Մարվելից

Յուրաքանչյուր լավ սկիզբ ունենում է իր ավարտը: Տարին սկսում ենք կինոկոմիքսների սիրահարների համար մի փոքր տխուր նորությունով: <<Վրիժառուները>> (Avangers) ֆիլմից հետո ավարտվում է ևս մեկ վառ սուպերհերոսների արկածները: Անցած տարի <<Գալակտիկայի պահապաններ>>-ի թիմից հեռանալու մասին նշել էր Զոե Սալդանան, իսկ այժմ այդ մասին ուղիղ խոսքով ասում  է նաև Դեյվ Բատիստան (Այս կազմով սուպերհերոսների թիմին տեսնելու ենք վերջին անգամ):

Ռեսլինգի նախկին աստղի խոսքերով, նա բաժանվում է իր վառ կերպարներից մեկի հետ՝

Ես շնորհակալ եմ ճակատագրին Դրակսի դերակատարման համար: Սիրում եմ այս  կերպարին, բայց միևնույն ժամանակ թեթևությոուն եմ զգում, որ իմ օրերը այս կերպարում մոտենում են իր ավարտին: Դերը հեշտերից չէր: Հիշելով անգամ այն ժամերը, որոնք անցկացրել եմ դիմահարդարման աթոռին նստած, որոնք ինձ խենթացնում էին (Գալակտիկայի պահապանները 3 ֆիլմը սահմանել է ռեկորդ՝ ամենաշատ գրիմ օգտագործելու համար): Ես չեմ ցանկանում, որ ինձ հիշեն միայն այս դերում: Սա ընդամենը հումորային կերպար էր: Կցանկանայի, որ ինձ հիշեն դրամատիկ կերպարներում:

Ես չեմ ցանկանում լինել մեծ կինոաստղ – ավելացրեց Դեյվը: Ինձ չի գայթակղում հոլիվուդյան այս գլամուրային կյանքը. իմ տունը դեռ Տամպայում է: Ես չեմ ցանկանում լողալ փառքի շողերում: Ես երազում եմ միայն այն մասին, որ դառնամ ավելի հմուտ դերասան և արժանանամ ճանաչման գործընկերներիս կողմից:

Հիշեցննեք, որ Դեյվ Բատիստային վերջերս հայտնվեց ամանորյա հատուկ էպիզոդում (Ժամանակն է զարդարել տիեզերքը. "The Guardians of the Galaxy: Holiday Special"-ի թրեյլերը):

<<Գալակտիկայի պահապանները 3>> ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այս տարի մայիս ամսին (Գալակտիկայի պահապանները. Մաս 3 ֆիլմի թրեյլերը):