Gran Turismo խաղի էկրանավորման առաջին կադրերը
-
Նորություններ
- հրապարակվել է 05.01.2023
“Sony Pictures Enterteinment” ընկերությունը հրապարակել է հոլովակ, որը նվիրված է “Gran Turismo” ավտոմրցաշավի խաղային էկրանավորմանը:
Հոլովակը ներկայացնում է ոչ միայն դերասանական կազմին, որոնք մասնակցել են նկարահանմանը, այլև նոր տեխնիկական լուծումների իրականացման ակնառու մակարդակը:
Հոլովակում կարող ենք տեսնել մի քանի բավականին բարդ տեսարաններ: Նախագծի մասին իր կարծիքն է հայտնել կասկադյոր Մաուրո Կալոն, ով նստած է եղել մեքենաներից մեկի ղեկին, որի վրա ամրացված են եղել տեսախցիկներ: Մաուրոյի խոսքերով, ֆիլմը սահմանում է նոր նշաձող, թե ինչպես պետք է նկարահանել ավտոմրցաշարի մասին պատմող ֆիլմերը: Վերջին հոլովակն էլ հաստատում է կասկադյորի խոսքերը:
Գլխավոր դերերում են՝ Արչի Մադեկվեն, Դեվիդ Հարբորը, Օրլանդո Բլումը և Էմիլիա Հարտֆորդը:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է օգոստոսի 11-ին: