Դիսնեյը հետաքրքրված է Alita: Battle Angel ֆիլմի շարունակությամբ
-
Նորություններ
- հրապարակվել է 07.12.2022
Լոնդոնում տեղի ունեցող <<Ավատար 2. Ջրի ուղին>> ֆիլմի պրեմիերայի ժամանակ, պրոդյուսեր Ջոն Լանդաուն նշել է, որ կցանկանա աշխատել 2019 թվականի՝ <<Ալիտա. Մարտական հրեշտակ>> (Alita: Battle angel) կիբերռոբոտների մասին ֆիլմի շարունակությամբ:
Պրոդյուսերի խոսքերով, նա արդեն քննարկել է նմանատիպ հնարավորությանը օրիգինալ ֆիլմի ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսի հետ և հույս ունի, որ ստեղծագործական թիմը կկարողանա սկսել աշխատանքները: Լանդաուն հրաժարվել է նշել հավանական պրեմիերայի ամսաթիվը:
Մենք կցանկանայինք վերադառնալ Ալիտայի աշխարհ – ասաց պրոդյուսերը:
Ֆիլմը ստեղծվել է Յուկիդո Կիսիրոյի մանգայի հիման վրա, որտեղ Դոկտոր Իդոն (Քրիստոֆ Վալց) գտնում է հիշուղությունը կորցրած կիբորգ-աղջկա՝ Ալիտային (Ռոզա Սալազար): Ալիտան փորձում է վերականգնել կորցրած հիշողությունը, աստիճանաբար հասկանալով, որ նա ունի հզոր մարտական ունակություններ:
Հերոսուհին որոշում է մասնակցել տեղի արքայական մրցաշարին, քանի որ հաղթանակը կմոտեցնի իրեն երկար սպասված պատասխաններին իր անցյալի մասին:
Ֆիլմը չդարձավ համաշխարհային վարձույթի հիթ (ֆիլմը ունենալով 170 մլն. դոլար ստեղծագործական բյուջե, համաշխարհային վարձույթում ունեցավ 404 մլն. դոլար եկամուտ), փոխարենը ձեռք բերեց ֆանատների մեծ բազա, որոնք անհամբերությամբ սպասում են ֆիլմի շարունակությանը:
Ալիտան եղել է “20th Century Fox” ընկերության վերջին խոշոր ֆիլմը: Այժմ գտնվում է Դիսնեյ ընկերության ղեկավարության ներքո: Լանդաուի խոսքերով նրանք հետաքրքրված են ֆիլմի շարունակությամբ և տեսնում են ֆինանսական մեծ պոտենցիալ:
Կինոքննադատները տպավորված էին ֆիլմի հատուկ էֆեկտներով, բայց ոչ սցենարական աշխատանքով, որի համար էլ արժանացել էին քննադատության (սա այն դեպքն է, երբ կարող ենք նշել, որ կայքում տեղ գտած կարծիքի հետ չի կիսում կայքի խմբագրությունը):
Այս առիթով ֆանատները 2020 թվականին, ֆանատները պատվիրել էին տպագիր բաններով ինքնաթիռ, ի աջակչություն ֆիլմի շարունակությանը: Իհարկե այս քայլը Լանդաուի ուշադրությունից դուրս չի մնացել: