Mandalorian սերիալի 3-րդ եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա գարնանը

Օրերս Դիսնեյ ընկերությունը հայտնեց, թե երբ տեղի կունենա “Mandalorian” սերիալի 3-րդ եթերաշրջանի պրեմիերան: Բրազիլիայում անցկացվող Comic-Con միջոցառման ժամանակ հեղինակները ասացին, որ “Mandalorian”-ը ինչպես գարնան ծիծեռնակ, իր աստղային կործանիչով կվերադառնա մեր էկրաններին 2023 թվականի մարտի 1-ին:

Նախագծի հեղինակ Ջոն Ֆավրոն հայտնել է, որ շարունակությունը լինելու է ավելի մաշտաբային և հանդիսատեսին սպասվում է ավելի շատ տիեզերական մարտեր և անակնկալներ:

Մինչ այս, ըստ շրջանառվող լուրերի սերիալի պրեմիերան պետք է տեղի ունենար փետրվար ամսին, բայց այժմ սերիալի սիրահարները ստիպված պետք է սպասեն փոքր ինչ ավելի երկար:

Միջոցառման ժամանակ ներկաներին ցուցադրեցին նոր եթերաշրջանից կադրեր, իսկ արդեն այս ամսվա վերջին կներկայացնեն պաշտոնական թրեյլերը:

Հիշեցնենք, որ նոր եթերաշրջանում Դին Ջարդինը ուղևորվում է ավերված Մանդալոր, որպեսզի իր համար ներում աղերսի, այն բանից հետո, երբ նրան վտարել էին կլանից (այս մասին հայտնի է դառնում “The Book of Boba Fett” սերիալից` Բոբբա Ֆետտի գիրքը կունենա երկրորդ եթերաշրջան):