Ջոն Ֆավրոն Օսվալդ նապաստակի մասին պատմող նոր ֆիլմի սցենարիստ
-
Նորություններ
- հրապարակվել է 10.03.2025
Ջոն Ֆավրոն օգնեց Դիսնեյ ընկերությանը աշխարհին ներկայացնել փոքրիկ Գրոգուին՝ «Աստղային պատերազմներ» երկարապատումից: Զարմանալի չէ, որ ընկերությունը որոշել է շարունակել համագործակցությունը “Mandalorian” սերիալի ռեժիսոր և սցենարիստի հետ:
Դիսնեյ ընկերության ղեկավարությունը Ջոն Ֆավրոյին այս անգամ վստահել է Օսվալդ նապաստակի մասին պատմող ֆիլմի սցենարայիին աշխատանքները: Կերպարը հորինել է անձամբ Ուոլտ Դիսնեյը դեռ 1927 թվականին “Universal Studios”-ի պատվերով: Դիսնեյ ընկերությունը ստեղծել է 27 կարճամետրաժ մուլտֆիլմ: Երբ Օսվալդ նապաստակը սկսեց մեծ ճանաչում և սեր վայելել հանդիսատեսի կողմից, “Universal Studios” ընկերությունը հայտարարեց, որ կերպարի հեղինակային իրավունքները պատկանում են իրեն: Օսվալդ կերպարի նկատմամբ կորցրած հեղինակային իրավունքները, Ուոլտ Դիսնեյին ստիպում են հորինել նոր մուլտ հերոսի: Ահա հենց այսպես էլ հայտնվում է աշխարհահռչակ Միկի Մկնիկը:
Երկար տարիներ Դիսնեյ ընկերությունը փորձում էր ձեռք բերել Օսվալդ նապաստակի հեղինակային իրավունքները և միայն 2006 թվականին ընկերությանը հաջողվում է “Universal Studios” ընկերության հետ գալ համաձայնության: Իսկ մի քանի տարի առաջ Օսվալդ նապաստակի կերպարը համարվում է արդեն հանրային սեփականություն: Սակայն այս փաստը Դիսնեյ ընկերությանը չի հիասթափեցնում, քանի որ այժմ նրանք պատրաստ են Օսվալդին ծանոթացնել հանդիսատեսի նոր սերունդներին:
Ֆիլմում լինելու են և մուլտ կերպարների անիմացիա և իրական դերասաններ: Ջոն Ֆավրոն նախագծում ընդգրկված է որպես սցենարիստ և պրոդյուսեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռեժիսոր Ջոն Ֆավրոն մասնակցել է Դիսնեյ ընկերության մի շարք մուլտֆիլմերի էկրանավորմանը, ինչպիսիք են «Առյուծ արքա» և «Ջունգլիի գիրքը»: