Mandalorian սերիալի շարունակություն կլինի լիամետրաժ ֆիլմ

Lucasfilm ընկերությունը հայտնում է, որ Ջոն Ֆավրոն գլխավորելու է Mandalorian սերիալի նկարահանումները, սակայն արդեն որպես լիամետրաժ ֆիլմ:

Նոր ֆիլմի անվանումը "The Mandalorian and Grogu" է, որի նկարահանումները նախատեսվում է տարեվերջին: Lucasfilm ընկերության նախագահ Քեթլին Քեննեդին նշել է, որ ֆիլմի հեռանկարը իդեալական համապատասխանում է կինոթատրոնների համար:

Ինձ դուր է գալիս պատմել պատմություններ հարուստ աշխարհում, որը ստեղծել է Ջորջ Լուկասը: Իսկ Մանդալորցուն և Գրոգուին մեծ էկրաններին տեսնելու միտքը ոգեշնչում է - նշում է Ջոն Ֆավրոն:

Ներկա պահին “The Mandalorian” սերիալի վերջին երրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականի մարտի 1-ին, որտեղ գլխավոր հերոսը՝ Դին Ջարինը (Պեդրո Պասկալ) ուղևորվում է իր հարազատ Մանդալոր մոլորակը, որպեսզի պաշտպանի իրական մանդալորացու կոչումը:

Դերասանական կազմին միացել են Ջանկարլո Էսպոզիտոն, Կարլ Ուեզերսը, Քեթի Սակհոֆը, ինչպես նաև Քրիսթոֆեր Լլոյդը:

Անցած տարի օգոստոս ամսին տեղի էր ունցել <<Ասոկա>> մինի սերիալի պրեմիերան՝ “The Mandalorian” սերիալի սփինոֆը: Ֆիլմը հանդիսանում է <<Աստղային պատերազմներ>> երկարապատման մասը:

Ֆիլմի հավանական պրեմիաերան նախատեսվում է 2025 թվականի դեկտեմբերի 19-ին: