Mandalorian սերիալի 3-րդ եթերաշրջանը կտեսնենք այս ամռանը

Ջան Կարլո Էսպոզիտոն ասել է, որ “The Mandalorian” սերիալի 3-րդ եթերաշրջանը կարող ենք տեսնել արդեն այս ամռանը:

Գլխավոր չարագործ Գիդեոնին մարմնավորող դերասանի խոսքերով, հեղինակները դեռևս չեն ցանկանում նշել պրեմիերայի ամսաթիվ: Էսպոզիտոն հավելեց նաև, որ նոր եթերաշրջանում ինքը դեռ ունի որոշ աշխատանքներ կատարելու:

Դերասանը նշում է, որ նախագծի համակարգող Ջոն Ֆավրոն Գիդեոնի դերը ստեղծել է հատուկ իր համար, իսկ ինքն իր հերթին միանգամից համաձայնվել է միանալ <<Աստղային պատերազմներ>> երկարապատմանը: Դերասանի միակ պայմանը եղել է այն, որ իր կերպարին ավելացնեն թիկնոց և Ֆավրոն իր ցանկությունը կատարում է:

Ըստ ասեկոսեների սերիալի պրեմիերան կարող է հետաձգվել, բայց ավելի վաղ հայտնի է դարձել, որ եթերաշրջանի նկարահանումները ավարտվել են: