Ջեյմս Քամերոնը ունի ծրագրեր կապված Ավատար 6 և 7 ֆիլմերի հետ
-
Նորություններ
- հրապարակվել է 01.12.2022
Ավատար ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քամերոնը հայտնում է, որ նա ունի մտքեր կապված Ավատար 6 և 7 ֆիլմերի վերաբերյալ:
Սակայն Քամերոնի խոսքով ապագա ֆիլմերի ռեժիսորությամբ նա չի զբաղվելու, քանի որ այդ ժամանակ նա արդեն լինելու է մոտ 89 տարեկան: Նախագծի սկսելու ժամանակ ստեղծագործական աշխատանքներով կզեկավարի արդեն իրավահաջորդը:
Նա նշեց նաև, որ հետագա պլանները ուղիղ կապ ունեն Ավատար 2 ֆիլմի արձագանքից: Ֆիլմի ֆինանսական հաջողություննից է կախված հետագա ծրագրերի իրականացումը, խոսքը գնում է անգամ Ավատար 4 ֆիլմի մասին, քանի որ անկախ երկրորդ մասի արդյունքից, Ավատար 3 ֆիլմը միանշանակ կտեսնենք կրկին մեծ էկրաններին:
Հեղինակը հասկանում է բոլոր ռիսկերը և պատրաստ է գնալ այդ քայլերին: Անցյալում ռեժիսորին բազմաթիվ անգամ կանխատեսել էին կերիերայի անկում, բայց արդյունքում նրա ֆիլմերը դարձել են կինոմատոգրաֆիայի անբաժանելի մասը:
Ջեյմս Քամերոնը ավելացրել է, որ “20th Century Fox” ընկերության ձեռքբերումը Դիսնեյ ընկերության կողմից, իր կողմից անցել է անցել է առանց խնդիրների: Սակայն Ավատար 2 ֆիլմի <<անհաջողությունից>> հետո հնարավոր է որոշակի փոփոխություններ: Առայժմ Ջեյմս Կամերոնը զբաղված է Ավատար ֆիլմի 5 մասից բաղկացած երկարապատումով:
Ավատար. Ջրի ուղի ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 16-ին: