“The Last of Us” սերիալի պաստառները

HBO ընկերությունը ներկայացրեց ամենասպասված սերիալներից մեկի կերպարների պաշտոնական պաստառների շարքը՝ “The Last of Us”, որի պրեմիերան մնացել է մեկ ամսից մի փոքր ավել: Պրոմո պաստառները ծանոթացնում են սերիալի հիմնական դերասանական կազմին:

Կերպարներից շատերը 2013 թվականի օրիգինալ խաղից են՝ Ջոելը և Էլին, Մարլին, Թոմին, Տեսը, Հենրի եղբայրները և Սեմը: Պաստառներից հասկանում ենք, որ սերիալում կտեսնենք նաև Էլիի ընկերուհի Սառային, ով հայտնվել էր միայն կոմիքսներում և հիմնական խաղի լրացուցիչ մասում:

Պաստառների մռայլ գույները փոխանցում են սերիալի տրամադրությունը:

Սերիալի պրեմիերան տեղի է ունենալու հունվարի 1-ին HBO Max սթրիմինգային ալիքով (ինչպես ավելի վաղ նշել էինք HBO ընկերությունը հայտնել է “The Last of Us” սերիալի պրեմիերայի օրը):

Հետապոկալիպտիկ դրամայի սյուժեն պատմում է մաքսանենգ Ջոելի (Պեդրո Պասկալ) և դեռահաս Էլիի (Բելա Ռամզի), ով ունի աշխարհում տիրող համավարակի իմունիտետ և նրանք պետք է հասնեն գիտնականների մոտ՝ պատվաստանյութ ստեղծելու նպատակով: Երկար և բարդ ճանապարհորդության ընթացքում հերոսները պետք է անցնեն վարակված մարդկանց և զոմբիների միջով:

Առաջին եթերաշրջանը բաղկացած է լինելու 9 մասից և էկրանավորմամբ զբաղվելու է համանուն խաղի հեղինակ Նիլ Դրակսմանը:

Վերջին տասնամյակի լավագույն խաղերից է, որը համարվում է “Sony Play Station”-ի էքսկլյուզիվ: