“House of the Dragon” սերիալի 2-րդ եթերաշրջանը կլինի 2024 թվականին

HBO ընկերության ծրագրերի տնօրեն և սցենարիստ Քեյսի Բլոյսը, հարցաձրույցներից մեկի ժամանակ հայտնել է, որ “House of the Dragon” սերիալի երկրորդ եթերաշրջանը կլինի 2024 թվականին, իսկ նկարահանումները սկսվեն հաջորդ տարի:

Սերիալի շուուրաները խոստացել է ավելի շատ դրամա, կռվի տեսարաններ և հումոր: Նա հայտնել է, որ ստեղծագործական թիմը կանխամտածված է ստեղծել սերիալը այդքան էլ ոչ դինամիկ, ինչպես սովոր էին <<Գահերի խաղը>> սերիալի սիրահարները: Դա արված էր հատուկ, որպեսզի երկրպագուները կարողանային զգալ կերպարներին և իրենց բնավորությունները:

Մենք կհասնենք դիտարժան տեսարաններին, բայց դուք պետք է հասկանաք կերպարների բարդությունը, մինչև նրանք կհայտնվեն մարտի դաշտում – ասաց շոուրաները:

Կոնդալը նաև նշեց, որ երկրորդ եթերաշրջանը կհամապատասխանի այն ռիթմին, որին <<Գահերի խաղը>> սերիալի երկրպագուները սպասում են և երկրորդ եթերաշրջանը լինելու է ավելի դինամիկ քան առաջինը:

Բլոյսը այլ մանրամասներ չի հայտնել և <<Գահերի խաղը>> սերիալի այլ հավանական սփինոֆի մասին, քանի որ սկզբում պետք է գտնել հստակ սյուժե, որը կհաստատի և HBO ալիքը և երկարապատումի հեղինակ Ջորջ Մարտինը:

Հեղինակը ի դեպ ենթադրել է, որ երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կարող է տեղի ունենալ 2024 թվականի մայիսին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ “House of the Dragon” սերիալը ցույց է տվել HBO ալիքի ամենադիտարժան եզրափակիչը՝ <<Գահերի խաղը>> սերիալից հետո: Հիշեցնենք, որ երկրորդ եթերաշրջանը հաստատվեց այն բանից հետո, երբ սերիալի առաջին սերիան գրանցեց ռեկորդային դիտումներ:

House of the Dragon” սերիալի իրադարձությունները տեղի են ունենում <<Գահերի խաղը>> սերիալի իրադարձություններից 200 տարի առաջ: Խոսքը գնում է քաղաքացիական պատերազմի մասին, որը առաջացել է Տարգարիանների տան երկու ճյուղերի միջև: Վիզերիս Առաջին Տարգարիանի մահից հետո, արքայադուստր Ռեյնիր տարգարիանը և արքայազն Էյգոն Տարգարիանը միասին հայտարարում են գահի իրենց իրավասության մասին, ինչի հետևանքով առաջանում է հակասություն: