Վենոմ 3 ֆիլմը ունի նոր ռեժիսոր
-
Նորություններ
- հրապարակվել է 29.10.2022
<<Վենոմ>> ֆիլմի առաջին և երկրորդ մասերը միասին համաշխարհային վարձույթում ունեցել են 1.36 մլրդ. դոլար եկամուտ: Սա հիանալի է արդյունք է հաշվի առնելով այն փաստը, որ Sony ընկերությունը յուրաքանչյուր ֆիլմի ստեղծման համար հատկացրել է 100 մլն. դոլար բյուջե: Կինոքննադատների բազմաթիվ բացասական կարծիքները սակայն չեն ազդել հանդիսատեսի վրա: Կինոընկերությունների ղեկավարներին առաջնային հենց այս փաստն է հետաքրքրում և այդ պատճառով ֆիլմի շարունակությունը սպասելի էր:
Sony ընկերությունը հայտնում է, որ Վենոմ 3 ֆիլմը ունի նոր ռեժիսոր: Էնդի Սերկիսը չի նկարահանի ֆիլմի երրորդ մասը, իրեն կփոխարինի առաջին երկու ֆիլմերի սցենարիստ և պրոդյուսեր Քելի Մարսելը: Ֆիլմը լինելու է Մարսելի ռեժիսորական դեբյուտը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենոմ 3 ֆիլմը Թոմ Հարդիի մասնակցությամբ գտնվում է աշխատանքային փուլում:
Ֆիլմի սյուժեն գաղտնի է պահվում և հայտնի չէ թե կոմիքսի ինչ նոր կերպարներ կլինեն: Թոմ Հարդին կվերադառնա Վենոմի և Էդի Բրոկի դերում: Թոմը հանդիսանում է նաև ֆիլմի սցենարիստներից մեկը: Ըստ շրջնառվող լուրերի, Թոմը և Մարսելը սերտ համագործակցել են դեռ առաջին երկու ֆիլմերի ժամանակ: Սցենարական աշխատանքների ժամանակ էլ պարզ է դառնում, որ հենց Մարսելը պետք է գլխավորի նկարահանումները:
Պրեմիերայի ամսաթիվը առայժմ հայտնի չէ: