Նոր կերպարներ The Boys սերիալում

“The Boys” սերիալի 3-րդ եթերաշրջանը տեսանք այս ամռանը, այնպես որ Բիլի Բուտչերին և սուպերներին պետք է սպասենք մի փոքր երկար: Սերիալի ստեղծագործական թիմը մեծ ոգևորությամբ շարունակում է աշխատանքները 4-րդ եթերաշրջանի վրա և անգամ հասցնում է կիսվել նոր պրոմո նյութերով, ֆանատներին հիշեցնելով ցինիկ սուպերհերոսների մասին:

<<Ամազոն Փրայմ>> ընկերությունը ներկայացրեց “The Boys” սերիալի նոր սուպերներին: Հոմլենդերի թիմին միացել են “Firecracker”-ը Վելորի Քերիի դերակատարմամբ և “Sister Sage”-ը Սյուզեն Հեյարդի դերակատարմամբ:

Գարտ Էնիսոմի և Դարիկ Ռոբերտսոնի կոմիքսներում այս կերպարները չեն եղել և հորինվել են հատուկ սերիալի համար: Նոր կերպորներին տեսնում ենք Լաուրա Ջին Շենոնի հագուստներով: Վերջինս ունի սուպերհերոսների կերպարների դիզայնի ստեղծման երկար տարիների փորձ: Նա մասնակցել է “Iron Man”, “Titans” և “Doom Patrol”-ի կերպարների ստեղծման գործում: Հենց Շենոնն է ստեղծել “Soldier-Boy” (Ջենսեն Էկլս) կերպարը:

Սերիալի շոուրաներ Էրիկ Կրիպկեն հայտնել է, որ “The Boys”-ի նոր հերոսները լավագույներից են և ամենախելահեղներից են: Նա վստահեցրել է, որ կերպարին դիտողները շատ կսիրեն և կլինեն բացարձակ շոկի մեջ և կունենան սրտխառնոցի նոպաներ:

Այս պահին սերիալի 4-րդ եթերաշրջանի նկարահանումները տեղի են ունենում Տորոնտոյում: Սերիալի հեղինակները խոստանում են չբացահայտել նոր հերոսների սուպեր ունակությունները, մինչև եթերաշրջանի պրեմիերան: Պրեմիերայի մասին առայժմ տեղեկություն չկա: