Հենրի Քավելին կարող ենք կրկին տեսնել Սուպերմենի դերում

Համացանցում տարածվող լուրերի համաձայն, Սուպերմենին կարող ենք տեսնել “Black Adam” ֆիլմում (դիտե՛լ Black Adam ֆիլմի թրեյլերը): Հնարավոր է, որ այն պարզապես լինի կամեո (Սուպերմենը ունեցել է կամեո <<Շազամ>> ֆիլմում և <<Խաղաղապահը>> սերիալում, առանց Հենրի Քավելի մասնակցությամբ): Հավանական վերադարձի մասին նախկինում ևս նշում էին, սակայն այս անգամ միևնույն ինֆորմացիան տարածվում էր տարբեր աղբյուրներով (իդեպ նախորդ անգամ նույն աղբյուրից հայտնել էին ևս մի քանի լուր կապված <<Սարդ Մարդը>> և <<Դոկտոր Սթրենջ>> ֆիլմերի վերաբերյալ):

Սուպերմենը հայտնվելու է իր դասական հագուստով և դիմելով <<Սև Ադամ>>-ին ասում է՝

Մենք պետք է խոսենք

Վերջին անգամ Սուպերմենին տեսել ենք HBO Max սթրիմինգային ալիքի համար նախատեսված Զակ Սնայդերի <<Արդարության Լիգա>> ընդլայնված տարբերակում:

Դուեյն Ջոնսոնը, ով մարմնավորելու է Ադամին “Black Adam” ֆիլմում, երկար ժամանակ է փորձում է օգնել Հենրի Քավիլին, որպեսզի նրանց կերպարհները հանդիպեն մեծ եկրանին:

Կհաստատվի այս լուրը, թե ոչ, կիմանանք “Black Adam” ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին: