Սարդ մարդը 4. Մարվելում հնարավոր է ամեն ինչ - Սեմ Ռեյմի

<<Դոկտոր Սթրենջ>>-ի պրոմո արշավի ժամանակ, ֆիլմի ռեժիսոր Սեմ Ռեյմին պատասխանել է այն հարցին, թե հնարավոր է արդյոք իր <<Սարդ մարդ>>-ու վերադարձը Թոբի Մագուարի մասնակցությամբ:

Ռեժիսորը պատասխանել է, որ Մարվելի նոր կինոնկարի աշխատանքների ժամանակ նա հասկացել է, որ Մարվելում հնարավոր է ամեն ինչ:

Ես սիրում եմ Թոբի Մագուարին: Ես սիրում եմ Կիրսթեն Դանստին: Կարծում եմ ամեն ինչ հնարավոր է – Սեմ Ռեյմի

Նա նշեց, որ ներկա պահին չունի հստակ մտքեր կապված ֆիլմի շարունակության հետ: Նա անգամ տեղեկացված չէ արդյոք Մարվել ընկերուոթյունը կամ դերասանները հետաքրքրված են այս ամենով: Սակայն գաղափարը ինքնին հիանալի է հնչում:

Չնայած այս խոսքերին ռեժիսորը հավալեց, որ կցանկանա ևս մեկ անգամ աշխատել Թոբի Մագուարի հետ, անգամ եթե դա չլինի <<Սարդ մարդը 4>> ֆիլմը: Ֆիլմի երկրպագուները ցանկացել են այս ամսվա 9-ին թեմատիկ հեշտեգ օգտագործեն սոց. կայքերում, ի աջակցություն նախագծին:

Ի դեպ, երբ Sony ընկորությունը սկսում էր <<Սարդ մարդը>> ֆիլմի ստեղծագործական աշխատանքները, նրանք կազմեցին ռեժիսորների ցանկ, որտեղ Սեմ Ռեյմին չկար:

Նա անձամբ է կազմակերպել հանդիպում ֆիլմի պրոդյուսերի հետ և մի քանի ժամ շարունակ պատմել է, թե որքան շատ է նա սիրում <<Սարդ մարդ>>-ուն և որ մանուկ ժամանակ իր սենյակի պատին փակցրած էր <<Սարդ մարդ>>-ու պաստառը և արդյունքում ռեժիսորի դերում նրա թեկնածությունը հաստատում են:

Սեմ Ռեյմին նկարագրել է ֆիլմը, որպես երիտասարդ տղայի և աղջկա սիրո պատմություն: Նա միանգամից որոշում է, որ ֆիլմը պետք է լինի մաքսիմալ իրական՝ անհրաժեշտ էր ստեղծել տպավորություն, որ <<Սարդ մարդը>> ապրում է իրական աշխարհում: Գլխավոր դերում այդ ժամանակ տեսնում էին Հիթ Լեդջերին, Լեոնարդո Դի Կապրիոյին և այլոց: Բայց բոլորն էլ մի տեսակ այն չէին և պահանջվում էր քիչ թե շատ սովորական տղա, ով կարող էր հանդես գալ դպրոցականի կերպարում, ով կամաչեր տեսնելով աղջնակին:

Դոկտոր Սթրենջի մասին նոր ֆիլմը համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Մայիսի 6-ին (Իլումինատները կլինեն Մուլտիտիեզերական խելագարությունում):