Բարդ ժամանակաշրջան WBD-ում
-
Նորություններ
- հրապարակվել է 19.09.2022
Կես տարուց էլ քիչ ժամանակ է անցել, մինչ Warner Bros ընկերությունը միավորվել է Discovery ալիքի հետ, մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, որ նորաստեղծ “Warner Bros Discovery” ընկերությանը կարող է ձեռք բերել իր կոնկուրենտներից որևէ մեկը: Ընկերությունների միավորումը տեղի է ունեցել այս տարի ապրիլ ամսին (Warner Media ընկերությունը միավորվում է Discovery-ի հետ) և միավորման գործընթացը այդքան էլ հեշտ չէ, որքան կարող էին պատկերացնել:
Warner Bros ընկերությունը նախկինում վատ կառավարման արդյունքում շարունակում է կրել վնասներ և ֆինանսական խնդիրները լուծելու համար աշխատանքից հեռացնում է իր աշխատակիցներին, կրճատում մանկական նախագծերի ֆինանսավորումը և չեղարկում մի շարք նախագծեր, որոնցից շատերը արդեն իսկ պատրաստ էին հանդիսատեսին ներկայացնելու համար:
Այժմ այս որոշումներին դեմ են արտահայտվում ընկերության մասնաբաժինների սեփականատերերը: Նրանք կազմակերպությանը մեղադրում են, որ ընկերությունը Discovery ալիքի միավորման նախաշեմին, կարողացել է միայն ավելացնել HBO Max սթրիմինգային ալիքի բաժանորդները 10 մլն.-ով և կազմակերպության ակցիաները արժեզրկվել են 50 տոկոսի չափով, որի արդյունքում հարուցվել է դատական գործ:
Ներդնողները գոհ չեն նաև DC երկարապատման աշխատանքներից: WBD ընկերության ղեկավար Դեվիդ Զասլավը ներկայացնելով 10 տարվա աշխատանքային պլան, ներկայումս չի կարողանում գտնել աշխատանքները կարգավորող մասնագետի (ինչպես հաճախ նշում են, նրանք չեն կարողանում գտնել իրենց Կևին Ֆայգիին):
Մամուլում արդեն շրջանառվում են լուրեր, որ ընկերությունը շուտով կարող են գնել իր մրցակիցները: Նշվում է Comcast ընկերության անունը, որը 2011 թվականին ձեռք է բերել NBCUniversal մեդիա-ընկերությունը: Եթե այս լուրը համապատասխանի իրականությանը, ապա մոտ ապագայում ընկերությունը կունենա երկու խոշոր հոլիվուդյան ընկերություն՝ Warner Bros և Universal:
Հավանաբար հաջորդ տարի արդեն ընկերությանը և սթրիմինգային ալիքին սպասվում է բարդ ժամանակներ: WBD-ն այս վիճակով պարտավոր է գոյատևել մինիմում երկու տարի: Այդ դեպքում Comcast ընկերությունը կարող է ձեռք բերել WBD-ն 2024 թվականի գարնանը:

