Հենրի Քավելը և Էլիզաբեթ Օուլսենը “House of the Dragon” 2-րդ եթերաշրջանում
-
Նորություններ
- հրապարակվել է 07.09.2022
HBO Max սթրիմինգային ալիքով հեռարձակվում է հայտնի <<Գահերի խաղը>> սերիալի նախապատմությունը՝ “House of the Dragon”-ը: Սերիալի դիտումները և դրական կարծիքները իրոք տպավորում են և հենց դա է պատճառը, որ արդեն հաստատվել է սերիալի երկրորդ եթերաշրջանը (պրեմիերայի օրը դիտել են 10մլն.-ից ավել մարդ): Սերիալը այժմ համարվում է HBO Max սթրիմինգային ալիքի ամենադիտված և ամենամաշտաբային սերիալը:
Ինչպես արդեն գիտենք, երկրորդ եթերաշրջանում կվերադառնան Օլիվիա Կուկը, Էմմա Դ’Արսին, Մեթ Սմիթը և Սթիվ Թուսենը: Օրերս հայտնի դարձավ, որ սերիալի հեղինակները բանակցում են Էլիզաբեթ Օուլսենի հետ, ով վերջին տարիներին սերտ համագործակցում է Marvel ընկերության հետ: Համացանցում շրջանառվող լուրերի սերիալի երկրորդ եթերաշրջանում հավանաբար կտեսնենք նաև Հենրի Քավելին:
Հայտնի է միայն այն, որ ընթանում են երկրորդ եթերաշրջանի նախապատրաստական աշխատանքները: Ջորջ Մարտինը գրել է բավականին ծավալուն գիրք և երկրորդ եթերաշրջանը կգերազանցի անգամ առաջինին: