Սարդ Մարդը ֆիլմը կունենա նոր եռապատում
-
Նորություններ
- հրապարակվել է 02.12.2021
Թոմ Հոլանդը <<սիրում է>> առանց նախնական համաձայնության կինոընկերությունների ղեկավար կազմի հետ, ասել ինչ-որ բաներ, որոնց անհրաժեշտությունը չկա: Նա կարող է հարցազրույցի ժամանակ պատահաբար կիսվել ֆիլմի շատ կարևոր գաղտնիքով, օրինակ սփոյլերելով Մարվել ընկերության ֆիլմերից որևէ մեկը:
Թոմը անգամ հայտարարել էր, թե հոգնել է խաղալ <<Սարդ Մարդ>>-ու դերը և այլևս չի ցանկանում խաղալ այդ դերը 30 տարեկանից հետո: Հիշեցնենք որ այժմ Թոմը ընդհամենը 25 տարեկան է:
Բայց կինոընկերությունների ղեկավարներն ունեն այլ կարծիք և այլ ծրագրեր, և Թոմ Հոլանդին ոչ ոք հրաժեշտ չի տալիս: Օրերս Էմմի Պասկալը, ով հանդիսանում է <<Սարդ Մարդը>> ֆիլմի պրոդյուսերը և Sony ընկերության <<գլխավոր ճարտարեպետը>>, հայտնեց՝
Թոմ Հոլանդին ոչ ոք չի պատրաստվում հրաժեշտ տալ: Թոմի մասնակցությամբ նոր ֆիլմը արդեն արտադրության փուլում է և իրենց պլաններում է <<Սարդ Մարդը>> ֆիլմի նոր եռապատումը:
Ֆիլմը հավանաբար կներկայացնի Պիտեր Պարկերի ուսանողական տարիները: Այնպես որ, որքան էլ լուրեր պտտվեն կամ թրեյլերներում նշեն, թե սա վերջին ֆիլմն է, միևնույնն է մենք նորից կտեսնենք Թոմ Հոլանդին Պիտեր Պարկերի դերում և կսպասենք նոր արկածների:
<<Սարդ Մարդը>> ֆիլմի պրեմիերան Դեկտեմբերի 17-ին:

