Կապիտան Ամերիկայի առաջին կոմիքսը վաճառվել է 3.1մլն. դոլարով
-
Նորություններ
- հրապարակվել է 08.04.2022
<<Կապիտան Ամերիկա>>-յի առաջին կոմիքսը աուկցիոնի ժամանակ վաճառվել է 3.1 մլն. դոլար գումարով, սակայն գնորդի մասին տեղեկություն հայտնի չէ: Այս մասին հայտնում է “Deadline”-ը:
<<Կապիտան Ամերիկա #1>> կոմիքսը տպագրվել է 1941 թվականին և այդ ժամանակ վաճառվել է ընդամենը 10 ցենտով: Կոմիքսը պատմում էր երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, իսկ կոմիքսի շապիկին Կապիտան Ամերիկան է, ով կռվում է Ադոլֆ Հիտլերի դեմ:
Վերջին 10 տարիների ընթացքում դեբյուտային կոմիքսները մեծ պահանջարկ ունեն կոլեկցիոներների մոտ: 2014 թվականին <<Սուպերմեն>>-ի մասին գրաֆիկական նովելը աուկցիոնի ժամանակ վաճառվել է 3.2 մլն. դոլարով, իսկ 2021 թվականին <<Բեթմեն>>-ի կոմիքսը 2.2 մլն. դոլարով:
Ռեկորդը պատկանում է 2014 թվականին՝ <<Սարդ Մարդու>> մասին պատմող հրատարակությանը, որը վաճառվել էր 3.6 մլն. դոլարով:
Կապիտան Ամերիկայի մասին առաջին ֆիլմը դուրս է եկել 1990 թվականնին, որտեղ գլխավոր հերոսին մարմնավորում էր Մեթ Սելինջերը, իսկ ավելի ուշ՝ Քրիս Էվանսը 2011 թվականի <<Առաջին վրիժառուն>> ֆիլմում: