Ավարտվել է Amazon և MGM ընկերությունների գործարքը

Ավարտվեց Ամազոն ընկերության և լեգենդար MGM (Metro Goldwin Mayer) կինոընկերություն միջև գործարքը, որի մասին հայտնի էր դեռ անցած տարի Մայիս ամսին: Գործարքի ընդհանուր գումարը կազմում է 8.5 մլրդ. դոլար, որի արդյունքում MGM կինոընկերության բոլոր իրավանուքները պատկանում են Ամազոն ընկերությանը:

Այժմ Ամազոն ընկերությանն են պատկանում 4000 ֆիլմեր, տարբեր շոուների 17.000-ից ավել սերիաներ, ինչպես նաև այնպիսի հայտնի կինո-երկարապատումներ, ինչպիսիք են <<Ռոկի>>-ն, <<Ջեյմս Բոնդ>>-ը, <<Թոմբ Ռայդեր>>-ը, <<Ադամսների ընտանիքը>> և այլն: