Էմիլիա Կլարկը Մարվելի Secret Invasion սերիալում
-
Նորություններ
- հրապարակվել է 23.03.2022
Անցած շաբաթ դերասանուհի Էմիլիա Կլարկին (<<Գահերի խաղը>> սերիալի գլխավոր դերասանուհի) նկատել են Մարվել ընկերության "Secret Invasion" սերիալի նկարահանման հրապարակում: Նկարահանումները տեղի են ունենում Մեծ Բրիտանիայում՝ Սամուել Լ. Ջեքսոնի և Քոլբի Սմոլդերսի հետ միասին, ովքեր մարմնավորելու են Նիկ Ֆյուրիին և Մարի Հիլլին համապատասխանաբար:
Մարվել ընկերությունը չի նշում թե Էմիլին ում է մարմնավորելու սերիալում, բայց ֆանատները ենթադրում են, որ նա կլինի Էբիգեյլ Բրենդը (սկրուլների թագուհի), ով այլմոլորակային Sword (Shield սերիալի սփինոֆը) պաշտպանության ուժերի հրամանատարն է:
Ավելի վաղ սերիալի պրոդյուսեր Ջոնաթան Շվարցը ասել էր, որ չնայած սերիալը ունի նույն անվանումը ինչ օրիգինալ կոմիքսը, սակայն նա չի ցանկանում կրկնօրինակել կոմիքսի բոլոր իրադարձությունները և դեպքերը, փոխարենը նա կիրականացնի իր սեփական մտահղացումը Մարվել կինոընկերության երկարապատման համար:
Սերիալի պրեմիերայի մասին ներկա պահին տեղեկություններ չկան: