DC ֆիլմերի ցուցադրման ժամանակացույցը փոփոխման է ենթարկել
-
Նորություններ
- հրապարակվել է 15.03.2022
Անցած ամիս DC ընկերությունը ներկայացրեց պրոմո հոլովակ, որտեղ ցուցադրվում էին բոլոր այն կինոկոմիքսները, որոնց պրեմիերաները նախատեսված էին 2022 թվականին:
Տարին սկսվեց <<Խաղաղապահը>> սերիալով (դիտել թրեյլերը), իսկ Մարտի 4-ին տեղի ունեցավ Ռոբերտ Փաթինսոնի մասնակցությամբ <<Բեթմեն>> ֆիլմի պրեմիերան:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Warner Brothers ընկերությունը DC ֆիլմերի ցուցադրման ժամանակացույցը փոփոխման է ենթարկել: Այժմ Դուեյն Ջոնսոնի մասնակցությամբ “Black Adam” ֆիլմը Հուլիսի 29-ի փոխարեն մեծ էկրաններին կտեսնենք Հոկտեմբերի 23-ին և կլինի DC ընկերության 2022 թվականի վերջին ֆիլմը: Բոլոր մյուս DC կինոկոմիքները տեղափոխվել են 2023 թվական:
Ակվամեն 2 ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մեկ տարի անց՝ Մարտի 17-ին, իսկ Շազամ 2 և Ֆլեշի մասին պատմող ֆիլմերը կտեսնենք 2023 թվականի ամռանը:
DC կինոկոմիքսներից բացի, այս տարի կարող ենք տեսնել նաև <<Սուպեր Կենդանիներ>> մուլտֆիլմը (դիտել մուլտֆիլմի թրեյլերը):