Դիսնեյ+ սթրիմինգային ալիքը ներկայացրեց Պինոկիո ֆիլմի առաջին կադրը

Դիսնյել + սթրիմինգային ալիքը ներկայացրեց <<Պինոկինո>> ֆիլմի առաջին կադրը: Ֆիլմի հեղինակները օգեշնչվել են 1940 թվականի համանուն մուլտֆիլմից: Կադրում տեսնում ենք Ջեպետոյին, որի դերում կլինի օսկարակիր դերասան Թոմ Հենքսը  և Պինոկիոյին (նոր ֆիլմի մասին հայնել էին Disney Plus Day միջոցառման ժամանակ):

Ֆիլմի ռեժիսորը <<իրական հեքիաթների>> սիրահար Ռոբերտ Զեմեկիսն է (Հարրի Փոթթերի ֆանատների կողմից սիրված): Ֆիլմում նկարահանվել են Ջոզեք Գորդոն Լեվիթը, ով հանդես է գալիս Պինոկիոյի <<խղճի>>՝ խոսացող ծղրիդի, Սինթիա Էվիրոն՝ փերիի, Քիգան-Մայքլ Կին՝ աղվեսի և Լյուք Էվանսը՝ կառապանի դերերում:

Էվանսը, ով 2017 թվականին կատարել է Գասթոնի դերը <<Գեղեցկուհին և Հրեշը>> ֆիլմում, ասել է, որ իր կառապանը նման չէ մուլտֆիլմի հերոսին: Նա նշել, որ ֆիլմում իր դերը ավելի մեծ կլինի.

Ամեն ինչ չի լինի այնպես ինչպես մուլտֆիլմում էր: Սյուժետային գիծը շատ-շատ նման է, բայց որոշ կերպարներ Զեկեմիսը փոփոխել է և զգալի լավացրել, որոնց թվում է նաև կառապանը:

Ես օգտագործում եմ իմ ողջ փորձը և երաժշտական թատրոնի ունակություններս այս կերպարի համար: Ես չեմ կարող շատ բան պատմել, քանի որ ցանկանում եմ որպեսզի դա լինի անակնկալ, բայց կան հրաշալի նվերներ, որոնք որպես դերասան նա ինձ տվել է այս կերպարի հետ:

Դուք տեսնում եք կառապանին տարբեր: Ես չեմ ցանկանում բացահայտել ավելին, բայց նա պարզապես սովորական մարդ չէ: Նա անսովոր էակ է: Նա բավականին սարսափեցնող է: Եթե դուք կարծում եք, որ Գասթոնն է սարսափելի, ապա սպասեք մինչև կհանդիպեք կառապանին:

Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է այս աշնանը, Դիսնեյ + սթրիմինգային ալիքով:

<<Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները>> Ալեքսեյ Տոլստոյի պատմվածք-հեքիաթը իտալացի գրող Կառլո Կոլլոդիի <<Պինոկիոյի արկածները: Փայտե տիկնիկի պատմությունը>> հեքիաթի գրական մշակումն է:

Ի դեպ բուրատինո իտալերենից թարգմանած նշանակում է փայտե տղա: