13 տարի անց վերադառնում ենք Պանդորա
-
Նորություններ
- հրապարակվել է 03.03.2022
“20th Century Studios” ընկերության ղեկավար Սթիվ Ասբելը ասել է, որ <<Ավատար 2>> ֆիլմը կտեսնենք տարեվերջին: Ասբելը խոստացավ, որ ֆիլմի երկրորդ մասը բոլորին կապշեցնի:
Այլևս պրեմիերայի ոչ մի փոփոխություն չի լինելու, իսկ երկար տարիների Ջեյմս Քամերոնի հերթական տեխնիկապես բեկումնային բլոկբասթերի սպասումների համար, երկրպագուները վստահաբար <<կպարգևատրվեն>>:
Ավատար 2 ֆիլմի նկարահանումները բազմաթիվ անգամ հետաձգվել է, ինչպես համավարակի այնպես էլ տեխնիկական խնդիրների պատճառով, որոնց նկարահանումները պետք է կատարվեին ջրի մեջ: Այս մասին պատմել է ֆիլմի գլխավոր դերասաններից՝ Զոե Սալդանան.
Սա մարտահրավեր էր, որն ինքն իրեն նետել էր Ջեյմս Քամերոնը: Տևեց տարիներ, բայց նա արեց դա լավագույնս և հիանալի:
Դերասանուհուն հաջողվել էր նաև դիտել ֆիլմի առաջին 20 րոպեն և այդքանն էլ բավական էր եղել, որպեսզի հուզեր նրան:
Հիշեցնենք նաև, որ Քամերոնը միաժամանակ աշխատում է երկարապատման և հաջորդող երեք ֆիլմերի վրա, որոնցից յուրաքանչյուրը ավարտուն ստեղծագործություն է (Avatar 2 ֆիլմի վերադարձը): Ֆիլմի երկրորդ մասով կծանոթանանք Պանդորայի ջրային յուրահատուկ աշխարհին, իսկ դեպքերը տեղի կունենան օրիգինալ ֆիլմից տարիներ անց:
Դիսնեյ ընկերությունը նախատեսում է ֆիլմի պրեմիերան Դեկտեմբերի 16-ին: