Ավատար 3. Կրակ և մոխիր (Avatar: Fire and Ash) ֆիլմի թրեյլերը

Դիսնեյ ընկերությունը ներկայացրեց «Ավատար. Կրակ և մոխիր» երրորդ ֆիլմի թրեյլերը: Պանդորայի գեղեցիկ բնությունը կարող ենք վայելել 4K որակով:

Թրեյլերում տեսնում ենք ինչպես հիմնական հերոսներին, այնպես էլ նա-վի «կրակի» ցեղին:

Ֆիլմի ստեղծագործական թիմը խոստանում է, որ 3-րդ մասը կներկայացնի Պանդորայի բնիկներին «ոչ դրական կողմից», իսկ կրակի ցեղի առաջնորդը լինելու է ֆիլմի գլխավոր չարագործը:

Երկրպագուները թրեյլերի պրեմիերան ընդունել են մեծ ոգևորությամբ և ընդհանուր առմամբ դրական են արձագանքել: Ֆիլմից հիմնական սպասելիքները այն է, ինչ ընդհանուր առմամբ ներկայացրել է հիմնական պատմության նախորդ երկու մասերը՝ խորը ընտանեկան դրամա, դինամիկ տեսարաններ և գերազանց վիզուալ, որը բնորոշ է Ջեյս Քամերոնին:

Ֆիլմի տրողությունը 3 ժամից ավել է, իսկ ավարտին սպասվում է մաշտաբային մարտի տեսարաններ:

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 19-ին:

Ջեյմս Քամերոնը ունի ծրագրեր կապված Ավատար 6 և 7 ֆիլմերի հետ