Գրյուի և մինիոնների նոր արկածները

Այս տարի ամռանը 2 տարի ընդմիջումից և սպասումներից հետո վերջապես կտեսնենք <<Մինիոններ. Գրյուվիտացիա>> անիմացիոն մուլտֆիլմը, որը լինելու է <<Մինիոններ>> սփինոֆ մուլտֆիլմի շարունակությունը, որի պրեմիերան տեղի կունենա Հունիսի 30-ին:

Սակայն հաճելի անակնկալները այսքանով չեն ավարտվում: Այսօր վերջնականապես հաստատվեց այն լուրը, որ  <<Գարշելի Ես>> (Despicable Me) անիմացիոն մուլտֆիլմի 4-րդ մասը գտնվում է մշակման փուլում, որի մասին ավելի վաղ ակնարկել էր Illumination անիմացիոն ստուդիոի ղեկավար Քրիսթոֆեր Մելեդանրին:

Մուլտֆիլմը կլինի Universal Studios ընկերության և Illumination անիմացիոն ստուդիոյի 15-րդ համատեղ նախագիծը: Նախկին 3 մուլտֆիլմերը ունեցել են 2.5 մլրդ. դոլար շահույթ ևս 1.6 մլրդ. դոլար ընդհանուր բյուջեին ավելացրել է <<Մինիոններ>> սփինոֆ մուլտֆիլմը:

Անիմացիոն մուլտֆիլմը մեծ էկրաններին կտեսնենք արդեն 2024 թվականի Հուլիսի 3-ին: