Ընտանի կենդանիները օգնության են հասնում Արդարության Լիգային

Սուպերհերոսների ընտանի կենդանիներին մենք կտեսնենք <<Սուպեր կենդանիներ>> մուլտֆիլմում: Մեզ կպատմեն <<Արդարույան Լիգա>>-ի հերոսների ընտանի կենդանիների մասին: Կրիպտոն Կլարկ Կենտի սիրելի ընտանի կենդանին է, ով ունի նույն գերհատկությունները ինչ Սուպերմենը: Առաջին թրեյլերում մեզ ներկայացրեցին, թե ինչպես են ընտանի կենդանիները ձեռք բերում գերունակություններ: Flash-ի կրիան ստանում է գերարագություն, Green Lantern-ի սկյուռը՝ հոսանքի ուժ, Wonder Woman-ի խոզուկը կարողանում է չափերով մեծանալ և փոքրանալ: 

Նենգ Լեքս Լյութերին հաջողվում է պատանդ վերցնել երկիր մոլորակի ամենահզոր հերոսներին: Այժմ Կրիպտոին և իր նոր չորքոտանի ընկերները պետք է ինքնուրույն փրկեն աշխարհը:

Օրիգինալ մուլտֆիլմում գլխավոր հերոսներին կրկնօրինակում են հայտնի աստղերը՝ Կիանու Ռիվզը, Դուեյն Ջոնսոնը, Կեյտ Մակկինոնը, Ջոն Կրասինսկին և Դիոգո Լունան:

Աստղային կազմով մուլտֆիլմի պրեմիերան կլինի 2022 թվականի Մայիսի 19-ին:

Թրեյլերի անգլերեն տարբերակ

Թրեյլերի ռուսերեն տարբերակ