The Rings of Power սերիալի պաշտոնական պաստառները
-
Նորություններ
- հրապարակվել է 04.02.2022
Օրեր առաջ “Amazon Prime”-ը ներկայացրեց “The Rings of Power” սերիալի պաշտոնական պաստառների շարքը: Պաստառներում չենք տեսնում կերպարների դեմքերը, հեղինակները այս կերպ փորձում են մեր ուշադրությունը հրավիրեն հանդերձանքի, զենքերի և տարբեր այլ դետալների վրա: Պատահական չէ, որ շեշտադրումը կատարված է հենց ձեռքերի վրա: Սա ակնարկ է, որ այս հերոսներից ոմանք կկրեն <<իշխանության մատանիները>>: Թե նրանցից ով կկրի <<իշխանության մատանին>> այս մասով “Amazon Prime” ընկերությունը չի պարզաբանել:
Պաստառներից մեկում տեսնում ենք փշերով պատված սև սպառազինությամբ ասպետի, ով հավանաբար ամենազորեղ չարագործն է՝ <<Մատանիների տիրակալը>>, Սաուրոնը: Պաստառների մյուս հերոսները էլֆերի, թզուկների և մարդկանց աշխարհների առաջնորդներն են, որոնց համար ձուլվել են մատանիները:
Հիշեցնենք որ սերիալում դեպքերը տեղի են ունենում հազար տարի առաջ՝ մինչև Տոլկինի գրքերում նկարագրված իրադարձությունները: Մենք տեղափոխվում ենք միջերկրային 2-րդ դարաշրջան, երբ էլֆերը Քելեմբրիբորնի առաջնորդությամբ ձուլել են 19 կախարդական ատեֆակտներ միջերկրային ղեկավարների համար: Մեզ կներյակացնեն Նումենորի ծաղկումը, Սաուրոնի իշխանության վերընթացը և մարդկանց ու էլֆերի վերջին միությունը:
Սերիալի պրեմիերան տեղի կունենա Սեպտեմբերի 2-ին (դիտել սերիալի թիզերը կամ թիզերի ստեղծումը):