Մատանիների Տիրակալը (The Lord of the Rings) սերիալի թիզերը

Վերջապես “Amazon Prime” ընկերությունը ներկայացրեց երկար սպասված <<Մատանիների Տիրակալը>> (The Lord of the Rings) սերիալի առաջին թիզերը: Թիզերում ներկայացրեցին սերալի պաշտոնական անվանումը՝ <<Իշխանության Մատանիները>> (The Rings of Power): Այս կերպ հեղինակները ընդգծում են, որ իրադարձությունները տեղի են ունենում Միջերկրային երկրորդ դարաշրջանում, երբ <<իշխանության մատանիները>> ձուլվել են:

Սերիալի պրոդյուսերների խոսքով հենց այսպիսի վերնագիրը կարող էր զարդարել Տոլկինի որևէ գրքի շապիկը:

Թրեյլերի անգլերեն տարբերակ

Թրեյլերի ռուսերեն տարբերակ

<<Իշխանության մատանիները>> միավորում են սյուժետային բոլոր հիմնական ճյուղերը միջերկրային երկրորդ դարաշրջանում, ներառյալ մատանիների ստեղծումը, Սաուրոնի հզորության ձեռքբերումը, Նումենորի ավանդությունը, ինչպես նաև մարդկանց և էլֆերի վերջին միավորումը:

Մինչ այժմ դիտողները մեծ էկրաններին տեսել էին միայն <<անսահման իշխանություն ունեցող մատանու>> պատմությունը: Սակայն մինչև մեկ մատանու ի հայտ գալը, նրանք ավելի շատ էին: Եվ մենք ուրախ ենք կիսվել այս էպիկ պատմությունով - նշում են ֆիլմի հեղինակներ Ջեյ Դի Փեյնը և Պատրիկ Մակքեյը:

Առաջին եթերաշրջանի բյուջեն կազմում է 465 մլն. դոլար, որը համարվում է ռեկորդային ցանկացած ֆիլմի և սերիալի ստեղծագործական աշխատանքների համար:

Սերիալի պրեմիերան սպասվում է այս տարի Սեպտեմբերի 2-ին: Սերիաները դուրս կգան շաբաթական մեկ անգամ և առաջին եթերաշրջանը բազկացած կլինի 8 սերիայից: Amazon ընկերությունը պլանավորում է մինիմում 5 եթերաշրջան, չհաշված հնարավոր շարունակությունները և սփինոֆները: