The Rings of Power. 2-րդ եթերաշրջանի նկարահանումները սկսված են

“Hollywood Reporter”-ը հայտնում է, որ սկսվել են <<Իշխանության մատանիներ>>սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները: Հարմարության և ֆինանսական միջոցները խնայելու համար նկարահանումները տեղափոխվել են Մեծ Բրիտանիա (սա համապատասխանում է Տոլկինի դիցաբանությանը, քանի որ Միջին երկիրը հենց հին Անգլիան է, իսկ առաջին եթերաջրջանի նկարահանումները տեղի են ունեցել Նոր Զելանդիայում)՝ Լոնդոնից քիչ հեռու գտնվող “Bray Studio”-ում:

Երկրորդ եթերաշրջանը բաղկացած է լինելու 8 մասից: Գլխավոր դերերում են Սինտիա Ադայ-Ռոբինսոնը, Ռոբերտ Արամայոն, Մաքսիմ Բոլդրին և ուրիշները: Երկրորդ եթերաշրջանում լինելու է նոր կերպար՝ Կիրդանը, ով էլֆերից ամենտարեցն է և ամենաիմաստունը: 

Սերիալում դեպքերը տեղի են ունենում Պիտեր Ջեքսոնի հիմնական եռապատումից 1000 տարի առաջ: Առաջին եթերաշրջանի առաջին և երկրորդ մասերը համարվում են “Amazon” ընկերության ամենամաշտաբայինը 15 տարվա ընթացքում:

Առաջին եթերաշրջանի վերջին մասի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 14-ին: