Անչարթիդ (Uncharted). ինչպես է նկարահանվել ինքնաթիռի հայտնի տեսարանը

Sony Pictures ընկերությունը ներկայացրեց <<Անչարթիդ>> ֆիլմի նկարահանումների մասին պատմող հոլովակ, որում տեսնում ենք, թե ինչպես է Թոմ Հոլանդը կատարում բարդ կասկադյորական հնարքներ:

Ինքնաթիռի հայտնի տեսարանի նկարահանումները կատարվել են համակարգչային գրաֆիկայի միջոցով, երբ Նաթան Դրեյքը ինքնաթիռից ընկնում է և ոտքը պատահաբար կառչում է բեռներից մեկին: Ուղեբեռների վրա Թոմ Հոլանդը բոլոր հնարքները կատարում է ինքնուրույն: Թոմը օդում կապված է ապահովագրական ճոպաններով և ցատկում մեկ ուղեբեռից մյուսը:

Դերասանը խոստովանում է, որ այդպիսի հնարքներ կատարելը շատ սարսափելի էին: Որոշ տեսարանների նկարանումների ժամանակ օդում կախված է եղել մի քանի տասնյակ մետր բարձրության վրա:

Ես կատարել եմ այնպիսի բարդ հնարքներ, որոնք երբևէ չէի արել: Տեսարանում երբ մենք ինքնաթիռի ետնամասից դուրս ենք թռչում բեռների վրա, նկարահանել ենք 5 շաբաթ, համարյա ամեն օր և դա իսկապես վախենալու էր: Ես կարծում եմ, որ այդչափ սարսափելի զգացողությունները տեսարանը դարձնում է ճշմարտանման:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան սպասվում է Փետրվարի 18-ին, իսկ մեր կինոթատրոններում կտեսնենք Փետրվարի 10-ից:

Ֆիլմի թրեյլերին կարող եք ծանոթանալ Անչարթիդ (Uncharted) ֆիլմի թրեյլերը հղումով: