GenV 2-րդ եթերաշրջանի թրեյլերը (18+)
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 26.07.2025
Սան Դիեգոյում անցկացվող “ComicCon” միջոցառման ժամանակ, Ամազոն Փրայմ ընեկրությունը ներկայացրեց “GenV” սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը: Նոր եթերաշրջանը դաժանությամբ չի զիջում օրիգինալին:
Թրեյլերը հաստատում է այն, որ հեռուստադիտողներին սպասվում է “TheBoys”-ի ոճային խելահեղ արյունալի տեսարաններ և սյուժետային շրջադարձներ:
Անսպասելին այն էր, որ հանդիսատեսին սպասվում էր օրիգինալ “TheBoys”-ի սիրված կերպարների անակնկալ ներկայությունը՝ Սթարլայթ (Էրին Մորիարտի), ով խնդրում է հերոսուհի Մարի Մորոյին վերադառնալ «սուպերների բուհ»: Հիշեցնենք, որ առաջին եթերաշրջանի եզրափակիչ սերիայում Մարին և իր ընկերները հանդիպում են Պատրիոտին, ով կասեցնում է սուպերների դեմ պայքարը:
Այժմ հերոսները պետք է փորձեն բացահայտել Գոդոլկին համալսարանի գաղտնիքները, ով ունի նոր տնօրեն:
Նոր եթերաշրջանը կլինի օրիգինալ “TheBoys”-ի անմիջական շարունակությունը: Այն բաղկացած է լինելու 8 սերայից:
Առաջին երեք սերիայի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, իսկ ամբողջությամբ կավարտվի հոկտեմբերի 22-ին: Իսկ եղրափակիչ եթերաշրջանի պրեմիերան սպասվում է հաջորդ տարի: