Իշխանության մատանիներ սերիալի առաջին թրեյլերը

“Amazon Prime” ընկերությունը ներկայացրեց երկար սպասված <<Իշխանության մատանիներ>> սերիալի առաջին ամբողջական թրեյլերը:

Սերիալի իրադարձությունները տեղի են ունենում Միջերկրյան երկրորդ դարաշրջանում, երբ Էլռոնդոմը և Գալադրիելը (Փիթեր Ջեքսոնի եռապատման ժամանակ մարմնավորել էր Քեյտ Բլանշետը) դեռ երիտասարդ էին, իսկ Սաուռոնը նոր էր ծրագրում իր ավերիչ արշավանքը:

Թրեյլերի անգլերեն տարբերակ

Թրեյլերի ռուսերեն տարբերակ

Թրեյլերում հիմնականում ցուցադրեցին էքշն տեսարաններ, որտեղ տեսնում ենք միջերկրյան քաղաքի շքեղ համայնապատկեր, որը հիշեցնում է Նումենորը: Մեզ արդեն ծանոթ հերոսներից բացի, թրեյլերում տեսնում ենք նոր հերոսների՝ անտառային էլֆ Արանդրիին և Հարֆուդ հնագույն ցեղախմբին պատկանող հոբիթին, ով հանդիսանում է Բիլբոյի և Ֆրոդոյի նախնիները:

Մարտի տեսարաններից մեկում տեսնում ենք Ֆինռոդին՝ Գալադրիելի եղբորը, ով զոհվում է դեռ առաջին դարաշրջանում: Հավանաբար սա կլինի ֆլեշբեք, ինչպես նախկինում արդեն նշել էինք, սերիալի դեպքերը տեղի են ունենում Միջերկրային երկրորդ դարաշրջանում՝­ հիմնական ժամանակաշրջանից 1000 տարի առաջ:

Սերիալը համարվում է շատ պահանջված և ընդամենը 1 օրում թրեյլերը դիտել են ավելի քան 257մլն. մարդ/անգամ:

Սերիալի պրեմիերան տեղի կունենա Սեպտեմբերի 2-ին: