Ֆլեշ ֆիլմի թրեյլերը

“DC Studio” ընկերության ղեկավար Ջեյմս Գաննը <<Ֆլեշ>> ֆիլմը անվանել է իր տեսած սուպերհերոսների մասին պատմող լավագույն ֆիլմերից մեկը և խոստացել է, որ այն լինլելու է DC-ի երկարապատման նոր սկիզբը:

Ֆիլմի սյուժեն օգեշնչված է <<Ֆլեշփոինթ>> (Flashpoint) կոմիքսից, որտեղ Բարրի Ալենը (Ֆլեշ) ցանկանում է օգտագործելով իր ուժերը վերադառնում է անցյալ, որպեսզի մահից փրկի իր մորը, սակայն հետևանքները անսպասելի են լինում: Այս ամենը իրավիճակը էլ ավելի է բարդեցնում:

Ես ամբողջովին ջարդեցի տիեզերքը: Ես ստեղծել եմ աշխարհ առանց մետա-մարդկանց և այժմ մեզ ոչ ոք չի կարող պաշտպանել – ասում է Բարրին, երբ գեներալ Զոդը ներխուժում է երկիր մոլորակ:

Ֆլեշը հայտնվում է այն իրականությունում, որտեղ չկան սուպերհերոսներ և ոչ ոք չի կարող դիմակայել Գեներալ Զոդի ներխուժմանը: Աշխարհը փրկելու համար Բարրին օգնության է դիմում այլ իրականությունների հերոսներին:

Թրեյլերի անգլերեն տարբերակ

Թրեյլերի ռուսերեն տարբերակ

Հենց այդ ժամանակ էլ վերադառնում է Բեթմենը՝ Մայքլ Քիթոնի մասնակցությամբ (ով 30 տարի առաջ՝ 1989 թվականին մարմնավորել էր Թիմ Բարթոնի Բեթմենին), ինչպես նաև մեկ այլ Բեթմենի, ում մարմնավորել էր Բեն Աֆլեքը:

Թրեյլերում միաժամանակ տեսնում ենք երկու Ֆլեշի և 2013 թվականի <<Երկաթե մարդը>> ֆիլմից կադրեր՝ Հենրի Քավելի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսին Warner Bros. ընկերությունը ցանկություն էր հայտնել չեղարկել <<Ֆլեշ>> ֆիլմը, Էզրա Միլլերի սկանդալների պատճառով:

Ֆիլմի ռեժիսորն է Անդրես Մուսկետին, իսկ պրեմիերան նախատեսված է նախատեսված է 2023 թվականի հունիսի 16-ին: