Տետրիս ֆիլմի թրեյլերը

Apple TV+ սթրիմինգային ալիքը ներկայացրեց <<Տետրիս>> խաղի ստեղծման պատմության թրեյլերը: Ֆիլմի գլխավոր դերում է Թերոն Էդջերթոնը (հայտնի է “Kingsman” ֆիլմերից – King’s Man 3 ֆիլմի նկարահանումները կսկսվեն սեպտեմբերին), ով մարմնավորում է հոլանդացի խաղային դիզայներ Հենք Ռոջերսին:

Ֆիլմը պատմում է պատմության ամենապոպուլյար խաղերից մեկի ստեղծման և նրա դատական գործընթացի մասին, թե ինչպես Ռոջերսը ռիսկի տակ դնելով իր սեփական կյանքը, փորձում է ձեռք բերել <<Տետրիս>> խաղի թողարկման և վաճառքի իրավունքները: Խաղի իրավունքների ձեռքբերման փորձերը և այն վաճառելը “Nintendo” ընկերությանը դառնում են իրական լրտեսական օպերացիայի: Այս գործում իր կողքին է լինում խաղի հեղինակը և ստեղծողը, իսկ իրենց խոչնդոտելու են ԿԳԲ-ն:

Թրեյլերի անգլերեն տարբերակ

Թրեյլերի ռուսերեն տարբերակ

Ըստ սյուժեի Հենքը պատահաբար ծանոթանում է հայտնի գլուխկոտրուկի հետ և միանգամից հասկանում է խաղի հսկա պոտենցիալը, սակայն կա մեկ  բարդություն՝ խաղը հորինել է սովետական համեստ ծրագրավորող Ալեքսեյ Պաժիտնովը: Դեպքերը տեղի են ունենում <<սառը պատերազմ>>-ի թեժ տարիներին:

Ֆիլմի ռեժիսորը շոտլանդացի Ջոնսոն Ս. Բեյդերն է:

<<Տետրիս>> ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա մարտի 16-ին “SXSW” փառատոնի շրջանակներում, իսկ մարտի 31-ին՝ Apple TV+ սթրիմինգային ալիքով: