King’s Man 3 ֆիլմի նկարահանումները կսկսվեն սեպտեմբերին

Ռեժիսոր Մեթյու Վոննը կնկարահանի King's Man հայտնի կինոկոմիքսի երրորդ մասը և կավարտի Հարրիի և երիտասարդ լրտես Էգսիի պատմությունը, ում կրկին մարմնավորելու է դերասան Թերոն Էջերթոնը: ComicBooks պորտալին տված հարցազրույցի ժամանակ ռեժիսորը հայտնել է, որ հաջորդ տարի Սեպտեմբերին կսկսվեն King's Man 3 ֆիլմի նկարահանումները:

Ի սկզբանե ֆիլմի շարունակության մասին հայտնի էր դեռ երեք տարի առաջ: Նախատեսվում էր անգամ ստեղծել մի քանի սփինոֆեր և անգամ սերիալ: Սակայն համավարակի պատճառով բոլոր ծրագրերը հետաձգվեցին:

Հիշեցնենք, որ “King's Man – Սկիզբ” ֆիլմը, որը 2022թ.-ի Հունվարի 13-ին լինելու է մեծ էկրաններին, նախատեսված էր դեռ 2020թ.-ի Փետրվար ամսին: Կինոքննադատների կարծիքները այս ֆիլմի վերաբերյալ շատ հակասական են: Ֆիլմը մի քանի անգամ վերանկարահանել են և փոփոխել պրեմիերայի ամսաթիվը: