Մայոր Գրոմ. Դժվար մանկություն ֆիլմի թրեյլերը

“BUBBLE Studios”-ը ներկայացրեց <<Մայոր Գրոմ. Դժվար մանկություն>> ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում ալտերնատիվ Սանկտ Պետերբուրգում, հիմնական ֆիլմից 20 տարի առաջ (Դժվար մանկություն – Մայոր Գրոմի նախատապմությունը):

10-ամյա Իգորի ոստիկան հայրիկը փորձում է բռնել կրիմինալ աշխարհի պարագլխին՝ Անուբիս կեղծանվամբ:

Ֆիլմի շոուրաներ Ալեքսանդր Ռեմիզովը նշում է

<<Մայոր Գրոմ. Ժանտախտի բժիշկ>> և <<Մայոր Գրոմ. Դժվար մանկություն>> մեր երկու պատմությունները բաժանում են 20 տարիները: Տարիների այս հեռավորությունը հետաքրքիր էֆեկտ է տալիս. Մեր հերոսները իհարկե տարբերվում են մինչ այժմ մեր տեսածներից, բայց և այնպես մնում են ճանաչելի: Մենք կպատմենք թե ինչպիսին է եղել Ֆյոդոր Պրոկոպենկոն մինչ գեներալ-գնդապետ դառնալը և ինչպիսի պատանի է եղել Բուստեր Իգնատը: Իսկզբանե Պրոկոպենկոյի կերպարը վերցրել ենք <<Մայոր Գրոմ>> կոմիքսից, այնտեղ կարելի է գտնել իր բնավորության ակունքները, իսկ <<Դժվար մանկություն>>-ում մենք շատ դեպքերում հեռվացել ենք կերպարից, որը ստեղծել էր Ալեքսեյ Մակլակովը հիմնական ֆիլմում: Իգնատին հորինել ենք <<Ժանտախտի բժիշկ>>-ը սցենարային աշխատանքների ժամանակ, այդ պատճառով էլ կերպարը ծնվել է <<չափահաս>> տարբերակից: Բացի սա մենք ներկայացնում ենք նոր կերպարների՝ ոստիկանության պետ Խմուրովին, ով ոչ այնքան լավ հարաբերությունների մեջ է Կոնստանտին Գրոմի հետ և իր գործընկերոջը՝ գաղտնի ոստիկան Սմիրնովը:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի հունվարի 1-ին: