“His Dark Materials” 3-րդ եթերաշրջանի թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 10.10.2022
Նյու Յորքում անցկացվող Comic Con միջոցառման ժամանակ ներկայացրեցին HBO ալիքի հաջողված նախագծերից՝ “His dark Materials” սերիալի եզրափակիչ 3-րդ եթերաշրջանի թրեյլերը:
Լիռա Բելակվայի արկածները մոտենում են ավարտին: Երրորդ եթերաշրջանում իրենց դերերին վերադառնալու են Լին-Մանուել Միրանդան՝ Լի Սկորսբիի դերում, Դաֆնի Կին (Լիռա), Ամիռ Ուիլսոն (Ուիլ), Ռուտ Ուիլսոն (Միսիս Կոլտեր), Ջեյմս ՄակԷվոյը (Ազրիել) և ուրիշներ:
Թրեյլերի անգլերեն տարբերակ
Թրեյլերի ռուսերեն տարբերակ
Սերիալը հիմնված է Ֆիլիպ Պուլիմանի դասական եռագրության վեպի հիման վրա և պատմում է Լիռա Բելակուաի և Ուիլ Պերիի պատմությունը, որոնք միասին պետք է բացահայտեն խորհրդավոր փոշու ֆենոմենը:
Կառանձնացնենք Լին-Մանուել Միրանդյի վերադարձը, ով 2-րդ եթերաշրջանում մահացել էր: Ֆիլիպ Պուլմանի գիտակները, որոնք ծանոթ են “Սաթե աստղադիտակ” վեպին, հավանաբար գուշակում են թե ինչ հնարքով է նա վերադառնալու: Նոր սերիաներում մեզ ցուցադրելու են մեռյալների երկիրը (զուգահեռ իրականություն, որտեղ բնակվում են մահացածների հոգիները):
Սերիալի վերջին եթերաշրջանը բաղկացած է լինելու 8 մասից: Պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 5-ին և ամեն շաբաթ կցուցադրեն երկուական սերիա: Եթերաշրջանը կեզրափակվի դեկտեմբերի 26-ին: