Մատրիցա ֆիլմի նոր թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 06.12.2021
Հրապարակվել է նոր Matrix Resuraction ֆիլմի երկրորդ թրեյլերը, որը վիզուալ արդեն նմանվել է ինքն իրեն: Խոսքը մեզ հայտնի կանաչ գույնի մասին է, որը համարվում է դասական ֆիլմի անբաժանելի մասը և համարվում է Matrix ֆիլմի այցեքարտերից: Ֆիլմը հարուստ կլինի ցիտատներով և հղումներով դեպի օրիգինալ եռապատումը, որի մասին նշել է նաև ֆիլմի սցենարիստ Դեյվիդ Միտչելը.
Սա ֆիլմի հերթական շարունակություններից մեկը չէ, այն ինքնուրույն ֆիլմ է, որը ներառում է նախորդ երեք ֆիլմերը շատ ֆանտաստիկ/հիանալի կերպով: Այն շատ գեղեցիկ և տարօրինակ ստեղծագործություն է: Ֆիլմում կան այնպիսի բաներ, որոնք չեք տեսնի այլ էքշն ֆիլմերում և ֆիլմը գլխիվայր կշրջի բլոկբասթերների բոլոր կանոնները:
Նեոի հակառակորդը նորից կլինի գործակալ Սմիթը: Հերոսները կուղևորվեն <<հին կոդ>>, որպեսզի գտնեն մի շարք հարցերի պատասխաններ: Թրեյլերը ակնարկում է նաև, որ գլխավոր դերը կստանձնի Տրինիտին և որ այս ամբողջ ժամանակ հենց նա է եղել <<ընտրայալը>> և այս ամենը կվերափոխի եռապատման մեր մոտեցումները: Թե ինչպես կներկայացնեն Տրինիտիի վերածնունդը մենք կիմանանք արդեն հաջորդ շաբաթ:
Թրեյլերի անգլերեն տարբերակ
Թրեյլերի ռուսերեն տարբերակ

